Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

18:55   09 Նոյեմբեր 2018    137

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում՝ նորվեգական Յան Մայեն կղզու մոտակայքում, այս գիշեր գրանցվել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնը:

Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Գրենլանդական ու Նորվեգական ծովերի միջև գտնվող Օլոնկինբյուեն բնակավայրից 125 կմ հարավ-արևելք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցունամիի վտանգ չի հայտարարվել: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություն չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները