Իտալիայի մարզերի կեսում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել եղանակի պատճառով

18:23   09 Նոյեմբեր 2018    151

Իտալիայի Նախարարների խորհուրդը հայտարարել Է երկրի 11 մարզերում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ վատ եղանակի հետեւանքների վերացման համար:

Այդ մասին հայտնել Է Կիջի կառավարական պալատը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի իշխանությունները նման միջոցների են դիմում տուժածների օգնության ընթացակարգերի արագացման եւ վնասված տարածքների վերկանգնման համար պետական բյուջեից լրացուցիչ միջոցների տրամադրման նպատակով: Կառավարաթյան նիստի արդյունքներով, որը կայացել Է նոյեմբերի 8-ի երեկոյան, արտակարգ դրություն Է հայտարարվել Իտալիայի 20 տարածաշրջաններից ավելի քան կեսում:

Դա երկրի ամբողջ հյուսիսն Է, Սարդինիա եւ Սիցիլիա կղզիները, ինչպես նաեւ կենտրոնական մարզերը, որոնք գտնվում են Ապենինյան թերակղզու արեւմտյան ծովեզերքին:

Ինչպես, ամփոփելով նիստի արդյունքները, հայտնել Է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Նախարարների խորհուրդը տարերքի հետեւանքների վերացման նախնական միջոցառումների համար հատկացրել Է 53,5 միլիոն եվրո:

«Առաջիկա օրերին եւս 200 միլիոն եվրո կստացվի իմ դեկրետից հետո,- հայտարարել Է նա իր Twitter-ում: Վերջին տվյալներով՝ ամբողջ երկրում տարերքի զոհ Է դարձել 32 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները