Իրանը բողոք է հղել Միջազգային ծովային կազմակերպություն. Deutsche Welle

14:18   09 Նոյեմբեր 2018    273

Իրանը Միջազգային ծովային կազմակերպությանը (ՄԾԿ) կոչ Է արել գնահատելու ԱՄՆ-ի պատժամիջոցներնի օրինականությունը, որոնք վնաս են պատճառում Իրանի առեւտրական նավերին:

Նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Գերմանիայի Deutsche Welle հեռուստառադիոընկերության պարսկական ծառայությունը:

Միջազգային ծովային կազմակերպության նախագահի անունով նամակը, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում Է Լոնդոնում, ուղարկել Է Մեծ Բրիիտանիայում Իրանի դեսպանությունը:

Ինչպես Twitter-ում հայտնել Է թագավորությունում Իրանի դեսպան Համիդ Բայեդինեժադը, բողոքում նշված Է, որ պատժամիջոցները «խախտում են նավարկության ոլորտում միջազգային համաձայնագրերը» եւ «սպառնում են ծովային հաղորդակցության անվտանգությանը»:

Դիվանագիտական ներկայացուցչությունը ՄԾԿ-ի անդամ պետությունների ասամբլեային խնդրում Է հատուկ կարգով քննարկել այդ հարցերը: Թեհրանի այս արձագանքն ստացվել Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարություններից հետո:

Նոյեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում նա ընդգծել Է, որ «նավթային» պատժամիջոցների սահմանումից հետո ԱՄՆ-ը «ցանկանում Է երկրներին նախազգուշացնել Է Իրանի տնտեսության «նավագնացային հատվածի հետ գործարարություն վարելու վտանգի մասին»: Նա նաեւ պնդել Է, որ շուրջ մեկ տասնյակ իրանական նավթալցանավեր անջատել են իրենց ավտոմատ նույնականացման համակարգի տրանսպոնդերները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները