Մոլդովան ՆԱՏՕ-ի հետ քննարկում է համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը

14:37   09 Նոյեմբեր 2018    283

Մոլդովան ՆԱՏՕ-ի հետ քննարկում է երկրի տարածքում համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասել է երկրի ՊՆ ղեկավար Եվգենի Ստուրզան:

«Հանրապետությունում, 2004-ից սկսած, նման զորավարժություններ չեն եղել, և դա նշանակալի քայլ կլինի»,- ասել է նա

Ստուրզայի խոսքով` Մոլդովայի չեզոքությունը չի խանգարի տարբեր գործընկերների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները