Չեխիայի նախագահը չի բացառել նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը

14:51   09 Նոյեմբեր 2018    218

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ավելի խոշոր տնտեսական ճգնաժամ Է կանխատեսում, քան այն ճգնաժամը, որը միջազգային հանրակցությունն ընդգրկեց 2008 թվականին:

Hayatsk.info այս մասին նա հայտարարել Է Barrandov հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեզ տնտեսական ճգնաժամ Է սպառնում, հնարավոր Է, ավելի խոշոր, քան բռնկվել Էր 2008 թվականին,- նշել Է նախագահը:- Բայց դա տեղի կունենա ոչ այն պատճառով, թե ինչ-որ տնտեսական ցիկլ գոյություն ունի: Դա (ոչ մասնագետներին ճգնաժամի պատճառները բացատրելու) հարմար ֆիկցիա Է: Իրականում ճգնաժամ Է առաջացնում ոչ որակյալ (կառավարչական) որոշումը»:

Նման որոշում կարող Է լինել, նախագահի կարծիքով՝ ազգային կառավարությունների կողմից հովանավորության քաղաքականության իրականացումը սեփական արտադրողների նկատմամբ: «Հովանավորությունը տխմարություն Է: Այն վնաս Է հասցնում բոլոր երկրներին»,- ասել Է Զեմանը:

Որպես օրինակ նախագահը, որը չեխ առաջատար տնտեսագետներից մեկն Է, բերել Է չինական պողպատի համար ԱՄՆ-ի մաքսերի աճի հնարավորությունը: ԱՄՆ-ի բյուջեն որոշակի շահույթ կստանա, բայց այդ երկրի ավտոմոբիլաշինությանն անհամեմատելի վնաս կհասցվի, ասել նա: «Ես (հանդես եմ գալիս) ցանկացած մաքսային արգելքների վերացման օգտին: Եթե դա տեղի չունենա, ապա կարելի Է սպասել, որ չին-ամերիկյան առեւտրական պատերազմն սպառնալիք կստեղծի ամբողջ աշխարհի համար»,- նախազգուշացրել Է Զեմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները