Ավստրալիայում որպես ահաբեկչություն են դիտարկում Մելբուռնում կատարված հարձակումը

14:57   09 Նոյեմբեր 2018    164

Ավստրալիայի ոստիկանությունը որպես ահաբեկչություն Է դիտարկում Մելբուռնում հարձակման հետ կապված միջադեպը:

Hayatsk.info այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել Է Վիկտորիայի նահանգի ոստիկանական վարչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ դանակով զինված տղամարդը Մելբուռնում հարձակվել Է ոստիկանների վրա: ԶԼՄ-ների տվյալներով՝ բախումը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ մի ավտոմեքենա Է բռնկվել Սուոնսթոն-սթրիթ փողոցում: Տեսադիտարկման խցիկների կադրերում երեւում Է՝ ինչպես Է տղամարդը, զենքը թափահարելով, նետվում ոստիկանության սպայի վրա: Միջադեպի հետեւանքով մի մարդ Է զոհվել, եւս երկուսը տուժել են: Հարձակվողին բռնել են, ոստիկաններից մեկը կրակել Էր նրա կրծքին:

Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ նա ստացած վերքերից մահացել Է հիվանդանոցում: «Ներկայում մենք միջադեպը դիտարկում ենք որպես ահաբեկչություն»,- հայտարարել Է ոստիկանության ներկայացուցիչը, որի ելույթը հեռարձակվել Է Facebook-ում գերատեսչության կայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները