Ֆիլիպինյան դատարանը ազատազրկման է դատապարտել նախկին նախագահի կնոջը

20:11   09 Նոյեմբեր 2018    101

Ֆիլիպինյան դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի այրուն՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող 89–ամյա Իմելդա Մարկոսին։

Դատարանը վճռել է, որ նա Մանիլայի նահանգապետ եղած ժամանակ 200 միլիոն դոլարի յոթ ապօրինի բանկային փոխանցում է կատարել Շվեյցարիայում գրանցված ֆոնդերի հաշվին։

Իմելդա Մարկոսը 6-ից 11 տարի պետք է անցկացնի ճաղերի հետևում՝ առաջադրված մեղադրանքներից յուրաքանչյուրով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆերդինանտ Մարկոսը Ֆիլիպինների նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1965 թվականից, իսկ 1972-ին անձի իշխանության ռեժիմ է սահմանել։ 1986 թվականին համաժողովրդական ապստամբության արդյունքում իշխանությունից զրկվելուց հետո նա փախել է ԱՄՆ, իսկ երեք տարի անց մահացել է Հավայան կղզիներում։

Նրա կինը զավակների ու թոռների հետ հայրենիք վերադառնալու հնարավորություն է ունեցել 1993-ին՝ իր հետ բերելով նաև ամուսնու մասունքները։Միայն այս տարի Ֆիլիպինների գործող նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օժանդակությամբ բռնապետի մասունքները հողին են հանձնվել Մանիլայի Հերոսների գերեզմանատանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆիլիպին  


Վերնագիրի այլ պիտակները