Իննսունամյա իտալացին կրակել է գույքը գնահատող հարկադիր կատարողի վրա

20:27   09 Նոյեմբեր 2018    118

Պորտակոմարո իտալական քաղաքի իննսունամյա բնակիչը կրակ է բացել հարկադիր կատարողի վրա, որը ուրբաթ առավոտյան նրա տուն է ժամանել՝ պարտքի դիմաց գույքը գնահատելու համար։

Տեղական լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ աշխատակիցը լուրջ վնասվածքներ է ստացել ու ծանր վիճակում անհապաղ տեղափոխվել հիվանդանոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեպքի վայր են ժամանել կարաբիներները, որոնք ձերբակալել են կրակ բացած ծերունուն։ Այս պահին իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները