Բրիտանիայի եւ Բելգիայի վարչապետերի ավտոշարասյունը ՃՏՊ-ի է ենթարկվել

20:47   09 Նոյեմբեր 2018    129

Մեծ Բրիտանիայի եւ Բելգիայի վարչապետերի ավտոշարասյունը ՃՏՊ-ի է ենթարկվել բելգիական E42 մայրուղու վրա, Մոնսի մոտ։

VRT հեռուստաալիքը հայտնել է, որ պատվո պահակախմբի երկու մոտոցիկլավար-ոստիկաններ վնասվածքներ են ստացել, ղեկավարները չեն տուժել։

Իր հերթին Derniere heure թերթի էլեկտրոնային տարբերակը ճշտել է, որ բախումը տեղի է ունեցել կառավարական շարասյան առաջ ավտոմեքենաների հանկարծ արգելակելու պատճառով։ Մոտոցիկլավարները չեն կարողացել ժամանակին հասկանալ իրավիճակը, եւ նրանցից երկուսը բախվել են ավտոմեքենաներից մեկին։ Նրանք հոսպիտալացվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վարչապետերի շարասյունը դրանից հետո շարունակել է իր ուղին դեպի Մոնս, որտեղ կառավարությունների ղեկավարները մասնակցելու էին Սեն Սիմֆորյեն զինվորական գերեզմանատանը ծաղկեպսակներ դնելու արարողությանը։

Այնուհետեւ նրանք պետք է մեկնեն Ֆրանսիա, որտեղ նոյեմբերի 11-ին կկայանան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա հոբելյանին նվիրված հիմնական արարողությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները