Թրամփն անօրինական ներգաղթյալներին ապաստարանի հարցում մերժելու հրաման է ստորագրել

21:02   09 Նոյեմբեր 2018    136

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է ստորագրել, որը նախատեսում է անօրինական ներգաղթյալներին ապաստարանի տրամադրման մերժում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ այդ փաստաթուղթը որոշակի ժամկետի ընթացքում ենթադրում է ապաստարանի տրամադրման մերժում նրանց, ով անօրինական հատում է սահմանը։ Դա արվում է այն նպատակով, որպեսզի ներգաղթյալներն ապաստարանի համար միայն անցակետերում դիմեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները