Հնդկաստանը ուսումնասիրում է իրանական նավթի գնման համար ԱՄՆ-ի տրամադրած արտոնությունները

21:17   09 Նոյեմբեր 2018    130

Հնդկաստանը ուսումնասիրում է Միացյալ Նահանգների կողմից երկրին տրամադրած արտոնությունների մանրամասները, որոնք թույլ կտան իրեն շարունակել Իրանից նավթ գնել:

Գործակալության տվյալներով, այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռավիշ Կումարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ն երկուշաբթի կրկին պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ, «որպեսզի Թեհրանին պատժի Մերձավոր Արեւելքում մի շարք հակամարտությունների միջամտության համար: Հնդկաստանը խոշորագույն գնորդներից է», - հայտնում է Reuters-ը:

«Մենք գնահատում ենք այն, որ ԱՄՆ կառավարությունը հաշվի առավ էներգետիկ անվտանգության մեր անհրաժեշտությունը: Հնդկաստանն իրանական նավթի խոշոր ներկրող է, եւ դա շատ կարեւոր է մեր էներգետիկ անվտանգության համար», - ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները