McDonald’s-ի սենդվիչում մարդու ատամ են հայտնաբերել

21:42   09 Նոյեմբեր 2018    130

Մարդու ատամի մնացորդներ են հայտնաբերել Ճապոնիայի Կանաձավա քաղաքում վաճառված McDonald’s-ի սենդվիչում:

Օգոստոսին Կանաձավայի McDonald ռեստորաններից մեկի այցելուն McMuffin-ում տարօրինակ պարունակություն է հայտնաբերել: Նա չի կերել սենդվիչը և հանձնել է փորձաքննության, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հասարակական առողջության քաղաքային կենտրոնում հետազոտական փորձաքննության են ենթարկել սենդվիչը և հայտնաբերել 4-8 մմ երկարությամբ օտար առարկաներ։ Մասնագետները եզրակացրել են, որ դրանք մարդու ատամի փշրանքներ են։ Դեռ պարզ չէ, թե ինչպես են դրանք հայտնվել սենդվիչում։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   McDonald  


Վերնագիրի այլ պիտակները