Իսրայելում աճուրդի է հանվել նացիստական Գերմանիայի ապագայի մասին Էյնշտեյնի նամակը

21:56   09 Նոյեմբեր 2018    148

Երուսաղեմում աճուրդի է հանվել Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում նա կանխատեսում է նացիստական Գերմանիայի անփառունակ ապագան։ Նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է։

Նամակը թվագրված է 1922թ․ օգոստոսի 12։ Ուղարկման հասցեն անհայտ է։ Էյնշտեյնը այն գրել է, երբ ստիպված է եղել լքել Բեռլինը Գերմանիայի արտգործնախարար, հրեական ծագում ունեցող Վալտեր Ռաթեանուի սպանությունից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քրոջն ուղղված նամակում գիտնականը շոշափում է Գերմանիայում տիրող հակասեմիտականության թեման և կանխատեսում է երկրի տնտեսական և քաղաքական տխուր ապագան։

«Ոչ ոք չգիտի՝ որտեղ եմ ես, ես անհետ կորած եմ համարվում։ Այստեղ հասունանում են տնտեսական և քաղաքական մութ ժամանակներ, և ես ուրախ եմ, որ հեռու եմ գտնվում այդ ամենից»,- գրում է Էյնշտեյնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները