Թուրքիայում զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվել

14:57   10 Նոյեմբեր 2018    323

Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում զինամթերքի պահեստի պայթյունի հետևանքով չորս զինծառայող է զոհվել, ևս 20-ը վիրավորում է ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հաքարի նահանգում պայթյունի հետևանքով 25 զինծառայող է զոհվել, ևս 7-ին որոնում են:

«Մեր չորս զինծառայողներ զոհվել են զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով, շուրջ 20-ը վիրավորվել են»,-Անկարայում ելույթի ժամանակ ասել է Էրդողանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Հաքարի  


Վերնագիրի այլ պիտակները