Յուրաքանչյուր հինգերորդ երիտասարդ բրիտանացի պատրաստ է ընկերանալ ռոբոտի հետ

15:46   11 Նոյեմբեր 2018    199

Մեծ Բրիտանիայի ամեն ութերորդ բնակիչը պատրաստ է ընկերակցել ռոբոտի հետ, և որքան ավելի երիտասարդ են եղել հարցվածները, այնքան ավելի պատրաստակամ են գտնվել այդ հարցում:

Նման տվյալները ներկայացված են նոր YouGov ուսումնասիրության մեջ: Ընկերության մասնագետները որոշել են պարզել, թե ինչպես են բրիտանացիները վերաբերում ռոբոտին՝ որպես ընկերոջ, ռոմանտիկ զուգընկերոջ կամ գործընկերոջ հեռանկարին՝ գրում է kommersant.ru-ն:

18-24 տարեկան հարցվածների շրջանում յուրաքանչյուր հինգերորդը ապագայում ընդունում է ռոբոտի հետ բարեկամության հնարավորությունը (4% -ը միանգամայն պատրաստ է դրան, 16%-ը հնարավոր է համարում): 25-ից 34 տարեկան խմբի մեջ 23% է դրական արձագանքել (համապատասխանաբար, 2% և 21%): Սակայն ամենացածր մասնաբաժինը ամրագրված է ամենատարեցների խմբում (55+), ընդամենը 1% -ը պատրաստ է ռոբոտների հետ ընկերակցել, իսկ մյուս 6% -ը ընդունում է նման հնարավորթյունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները