Տուսկը քննադատել է Թրամփի եվրոպական քաղաքականությունը

18:14   11 Նոյեմբեր 2018    158

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել է ԵՄ հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով DW-ին, ամերիկացի առաջնորդը դեմ է «միասնական եւ ուժեղ Եվրոպային», Լեհաստանի Լոձում հայտարարել է Տուսկը:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը պատմության մեջ առաջինն է, որն առանց հատուկ «խանդավառության» է «մեղմ ասած» վերաբերում միավորված Եվրոպային, ասել է եվրոպացի առաջնորդը: Նրա խոսքով, Թրամփի հասցեին իր մեղադրանքները հիմնվում են փաստերի վրա, այլ ոչ թե քարոզչության:

Մասնավորապես, Տուսկը հիշեցրել է ԱՄՆ նախագահի մասնակցությունը Կանադայի Քվեբեկում կայացած G7 գագաթաժողովին: Թրամփը փաստացի սեփական ձեռքով վերջնական հայտարարությունից ջնջել էր միշտ գոյություն ունեցող հատվածն այն մասին, որ մասնակիցները հարգում են G-7-ի սկզբունքների եւ արժեքների վրա հիմնված կարգը, ասել է Տուսկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրախորհրդ   ԱՄՆ   Տուսկ  


Վերնագիրի այլ պիտակները