Ավստրիայում Ռուսաստանի օգտին աշխատող ևս մեկ «լրտես» են բացահայտել

18:39   11 Նոյեմբեր 2018    190

Ավստրիայում Ռուսաստանի օգտին աշխատող ևս մեկ լրտես են բացահայտել, ըստ լրատվամիջոցների, վերջինս Սահմանադրության պաշտպանության ու ահաբեկչության դեմ պայքարի Դաշնային ծառայության աշխատակից է, ով գաղտնի տեղեկություններ է փոխանցել իր ռուսաստանցի ղեկավարներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ենթադրյալ լրտեսի անունը չի հրապարակվում, Մոսկվան առայժմ հրաժարվում է մեկնաբանություններից: Ավելի վաղ՝ անցած ուրբաթ, հաղորդվել էր, որ Ավստրիայում 70-ամյա մի պաշտոնաթող գնդապետ է ձերբակալվել՝ տասնամյակներ շարունակ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով:

Սկանդալը լուրջ հարված է հասցրել ռուս-ավստրիական հարաբերություններին, Ավստրիայի իշխանությունները բացատրություն են պահանջել, արտգործնախարարը չեղարկել է դեկտեմբերին Մոսկվա կատարելիք այցը: Ռուսաստանը կտրականապես հերքել է մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները