ՌԴ-ում կինը եւ նրա 13-ամյա որդին շենքի պատուհանից ընկել են եւ մահացել

19:04   11 Նոյեմբեր 2018    168

Սամարայի մարզում՝ Տոլյատիում, կինը եւ նրա 13-ամյա որդին բնակելի շենքի 9-րդ հարկի պատուհանից դուրս են ընկել եւ մահացել, քննիչները ստուգում են անցկացնում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՔԿ տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը:

Ըստ քննության նախնական տվյալների, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:00-ին, Տոլյատիի Կոսմոնավտների բուլվարում: 30-ամյա կինը եւ նրա 13-ամյա որդին դուրս են ընկել 9-րդ հարկի պատուհանից եւ մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տվյալ փաստի առթիվ ստուգում է կատարվում, քրեական գործի հարուցման մասին հարցն է լուծվում», - ասել է զրուցակիցը: Իրավապահ մարմիններում աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է, որ պատանին տառապում էր մանկական ուղեղային կաթվածից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Տոլյատի  


Վերնագիրի այլ պիտակները