Նյու Դելիի բնակիչները շնչահեղձ են լինում թունավոր սմոգից

19:21   11 Նոյեմբեր 2018    189

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակիչները արդեն չորրորդ օրն է՝ շարունակում են շնչահեղձ լինել թունավոր սմոգից, որը հայտնվել է նոյեմբերի 8-ի առավոտյան՝ հնդկական Դիվալի փառատոնի տոնակատարությունից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է 400 միկրոգրամը: Օդերևութաբանները չեն խոստանում, որ մոտակա օրերին Նյու Դելիում կտեղա ուժեղ անձրև, կամ տեղի կունենա քամու ուժեղացում, ինչը կմաքրեր օդը:

Իրավիճակը փոքր-ինչ բարելավելու համար իշխանությունները մինչև երկուշաբթի արգելել են քաղաքում բոլոր շինարարական աշխատանքները և ծանր բեռնատար տրանսպորտի երթևեկությունը: Բնակչությանը խորհուրդ է տրվում կրել շնչադիմակներ, իսկ վարորդներին՝ հրաժարվել ավտոմեքենաներ վարելուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Դելի   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները