Բրազիլիայում տեղի ունեցած սողանքի հետևանքով 14 մարդ է մահացել

19:32   11 Նոյեմբեր 2018    217

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Նիտերոյ քաղաքում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Globo-ին, նրանց թվում նաև երեխաներ կան: Սողանքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Տարերային աղետի հետևանքով 9 բնակելի տուն և պիցերիայի շենք է վնասվել: Հարյուրավոր փրկարարներ և կամավորներ անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները:

Նրանց հաջողվել է 11 մարդու կյանք փրկել, դեռևս 4 մարդ անհետ կորած է համարվում: Ինչպես հաղորդվում է, փլուզման պատճառ կարող էին դառնալ հորդառատ անձրևները: Երկրի իշխանությունները նախօրեին նախազգուշացրել էին բնակչությանը սպառնացող վտանգի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները