Անդերի բնակիչները բարձրլեռնային կյանքին հարմարվել են կարտոֆիլի շնորհիվ

20:14   11 Նոյեմբեր 2018    189

Էմորի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչն է օգնել ծովի մակերևույթից ավելի քան 2.5 կմ բարձրության վրա ապրող Պերուի և Չիլիի լեռնաբնակներին տեղի պայմաններին հարմարվելու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ գիտափորձի ընթացքում մասնագետները ԴՆԹ-ի նմուշ են վերցրել Անդերում տարբեր ժամանակահատվածում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներից: Ամենահին փորձանմուշը 7000 տարվա վաղեմություն ուներ:

Ստացված արդյունքներից պարզվել է, որ բոլոր նմուշները DST գենի մուտացիա ունեն, կապված սրտանոթային համակարգի հետ: Լեռնաբնակների սրտերը ավելի ամուր էին, քան դաշտավայրի բնակիչներինը:

Բարձրլեռնային պայմաններին հարմարվելու ամենակարևոր գործոնը գիտնականները համարել են օսլայի վերամշակման համար պատասխանատու գեների փոփոխությունը: Անդերում կարտոֆիլի մշակությունը հին պատմություն ունի, դրա շնորհիվ է, որ տեղացի ժողովուրդները ավելի արագ են հարմարվել լեռնային նոսր օդին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու   Չիլի   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները