Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հրաժարվել «պատերազմի մշակույթից» և վերջ դնել հակամարտություններին

20:56   11 Նոյեմբեր 2018    244

Հռոմի Ֆրանցիսկոս պապն Առաջին աշխարհամարտը, որի ավարտի հարյուրամյակը նշվում է այսօր, անվանել է դաժան նախազգուշացում բոլոր մարդկանց համար և կոչ է արել կիրառել բոլոր օրինական միջոցները վերջ դնելու համար զինված հակամարտություններին, որոնք շարունակվում են տարբեր տարածաշրջաններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Հռոմի պապն ասել է կիրակնօրյա քարոզի ժամանակ՝ ելույթ ունենալով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առաջ: Սրբազան քահանայապետը հիշեցրել է Հռոմի Բենեդիկտոս XV պապի խոսքը, որն Առաջին աշխարհամարտն անվանել էր «անօգուտ սպանդ»:

«Առաջին համաշխարհային հակամարտության պատմական էջը բոլորի համար դաժան նախազգուշացում էր պատերազմի մշակույթից հրաժարվելու և ցանկացած օրինական միջոցներ փնտրելու անհրաժեշտության մասին, որպեսզի վերջ դրվի հակամարտություններին, որոնք դեռ շարունակում են արյունահեղել աշխարհի շատ տարածաշրջաններ:

Աղոթելով այդ ողբերգության բոլոր զոհերի համար՝ ամբողջ ուժով ասենք՝ մենք ուժերը ներդնում ենք խաղաղության և ոչ թե պատերազմի մեջ», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանցիսկոս   Պապ  


Վերնագիրի այլ պիտակները