Ամերիկացի հոգեբանները պնդում են սոցցանցերի առողջության համար վտանգավոր լինելը

21:01   11 Նոյեմբեր 2018    242

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանները հայտարարել են, որ սոցցանցերում երկար ժամանակ անցկացնելը մեծացնում է միայնակության զգացումը և ընկճախտի առաջացման պատճառ դառնում, գրում է Journal of Social and Clinical Psychology-ը:

Երեք շաբաթ տևողությամբ հետազոտությանը մասնակցել է սոցցանցերից՝ Instagram, Facebook և Snapchat հավելվածներից, ագտիվորեն օգտվող 143 ուսանող, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանց բաժանել են երկու խմբի. առաջին խմբին թույլատրել են օգտվել սոցցանցերից նույն ծավալով, իսկ մյուս խմբին դրա համար տրամադրել են օրական 10 րոպե: Գիտնականները ուղիղ կապ են հայտնաբերել սոցցանցերում անցկացվող ժամանակի և ընկճախտի ու միայնակության զգացումի առաջացման միջև:

Հետազոտության ղեկավար Մելիսա Հանտը հեգնանքով է արտահայտվել, որ սոցցանցերում անցկացրած ժամանակի կրճատումը մարդուն ավելի քիչ միայնակ է դարձնում: Ստացված արդյունքները նրանք կապել են մարդու՝ ենթագիտակցորեն իրեն Instagram-ի էջերում «ավելի բարեկեցիկ կյանք» վարողների հետ համեմատելու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկացի-հոգեբաններ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները