Խակասիայի ղեկավարի ընտրություններում միակ թեկնածուն ավելի քան 57 տոկոս ձայն է հավաքել

21:35   11 Նոյեմբեր 2018    176

Խակասիայի ղեկավարի ընտրություններում միակ թեկնածու Վալենտին Կոնովալովը (ՌԴԿԿ) արձանագրությունների 80,93 տոկոսի մշակման արդյունքում ավելի քան 57 տոկոս ձայն է հավաքել։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նրան դեմ է քվեարկել 41,09 տոկոսը: ԿԸՀ-ի տվյալներով՝ Կոնովալովին իր ձայնն է տվել 85 995 ընտրող, դեմ քվեարկել է 61 180 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 43,3 տոկոս։

Երկրորդ փուլին մասնակցել է մեկ թեկնածու՝ Վալենտին Կոնովալովը, ում առաջադրել է ՌԴԿԿ շրջանային գրասենյակը։

Առաջին փուլում, որը կայացել էր սեպտեմբերի 9-ին, թեկնածուներից ոչ մեկը, այդ թվում այն ժամանակվա գործող նահանգապետ Վիկտոր Զիմինը, չէին կարողացել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Խակասիա   Ընտրություն  


Վերնագիրի այլ պիտակները