Ադրբեջանում նշվում է Սահմանադրության օրը

09:00   12 Նոյեմբեր 2018    405

Նոյեմբերի 12-ը Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության օրն է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ անկախ Ադրբեջանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ. նոյեմբերի 12-ի հանրաքվեով։

Պետության հիմնական օրենքը ուժի մեջ է մտել 1995 թվա. նոյեմբերի 27-ից։ Ահա արդեն 15 տարի է, ինչպես Ադրբեջանը նոյեմբերի 12-ը նշում է, որպես Սահմանադրության օր։

1995 թ. ընդունված սահմանադրությունը հանդիսանում է անկախ Ադրբեջանի առաջին սահմանադրությունը և ընդհանուր հաշվով հանրապետության չորրորդ սահմանադրությունը։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել 1918 թվականից մինչև 1920 թվականը՝ չի կարողացել ընդունել իր հիմնական օրենքը։ Ադրբեջանի Սահմանադրության ստեղծման պատմությունը բաժին է ընկնում խորհրդային ժամանակահատվածին։

Ադրբեջանի առաջին սահմանադրությունն ընդունվել է 1921 թ. մաիսի 19-ին՝ Համաադրբեջանական Խորհրդի I համագումարում։ ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխանող Ադրբեջանական ԽՍՀ-ի Սահմանադրության առաջին խմբագրությունն ընդունվել է 1925 թ. մարտի 4-ին՝ Համաադրբեջանական IV համագումարում։ 1978 թ. ապրիլի 21-ին ընդունված Ադրբեջանական ԽՍՀ-ի վերջին Սահմանադրությունը, ինչպես նախկինները՝ համապատասխանել են ԽՍՀՄ-ի Սահմանադրությանը։

Ադրբեջանի կողմից անկախություն ձեռք բերելուց հետո, առաջացել է նոր Սահմանադրության նախապատրաստման անհրաժեշտություն։ Դրա համար նախագահ Հեյդար Ալիևի ղեկավարության ներքո ստեղծվել է հատուկ հանձնաժողով, Սահմանադրության նախագիծը դրվել է համաժողովրդական քննարկման։ 1995 թ. նոյեմբերի 12-ին՝ համաժողովրդական հանրաքվեի որոշմամբ ընդունվել է անկախ Ադրբեջանի առաջին Սահմանադրությունը։

Անկախ Ադրբեջանի առաջին Սահմանադրությունը, որն իրենից ներկայացնում է պետական շինարարության հիմքը՝ կազմված է 5 բաժնից, 12 գլուլխներից և 158 հոդվածներից։ 2002 թվ. օգոստոսին համաժողովրդական հանրաքվեի որոշմամբ Սահմանադրության մեջ ներմուծվել են լրացումներ ու փոփոխություններ։
Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, որը հանիսանում է Ադրբեջանում սահմանադրական վերահսկողության առաջին մարմինը՝ ստեղծվել է 1998 թ. հուլիսի 14-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Սահմանադրության-օրը  


Վերնագիրի այլ պիտակները