Լոնդոնում երկհարկանի ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով տուժել է մարդ 20

09:24   12 Նոյեմբեր 2018    260

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում երկհարկանի ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 20 մարդ է տուժել:

Այս մասին հայտնել է քաղաքային շտապ օգնության ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ծառայության թվիթերյան էջում արված հայտարարության մեջ նշվում է, որ բուժօգնության կարիք է ունեցել 20 մարդ, որոնցից 18-ը հոսպիտալացվել է: Մեծ մասամբ տուժածները ստացել են թեթև վնասվածքներ, սակայն մի 15-ամյա աղջնակ լուրջ վնասվածքներ է ստացել և այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկանության տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Լոնդոնի Քրոյդոն շրջանի Սթեյշն-ռոուդ փողոցում: Երկհարկանի ավտոբուսը բախվել է մարդատար մեքենային, մեկ այլ ավտոբուսին ու կանգառին:

Ենթադրաբար՝ ՃՏՊ-ի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, որը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով և այժմ գտնվում է կալանքի տակ՝ Լոնդոնի հարավում գնտվող ոստիկանական բաժանմունքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները