Ս. Արաբիան նավթի արդյունահանման ազատ հզորություններն ավելի քան 1 մլն բարել է գնահատել

09:31   12 Նոյեմբեր 2018    513

Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ազատ հզորությունները՝ հաշվի առնելով Քուվեյթի հետ չեզոք գոտում տեղակայվածները, գերազանցում են օրական 1 մլն բարելը՝ լրագրողներին հայտնել է երկրի Էներգետիկայի նախարար Խալեդ Ալ Ֆալեխը։

«Եթե տեսնենք, որ մատակարարումների խափանումներ կան, ապա մենք քաղաքավարի կերպով կարձագանքենք դրան։ Առաջիկա ամիսներին բավարար ազատ հզորություններ ունենք՝ պահանջարկին պատասխանելու համար»,- ասել է սաուդցի նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա   Նավթ  


Վերնագիրի այլ պիտակները