Լավրով․ Արգենտինայում Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի հարցերը շատ են
09:51
12 Նոյեմբեր 2018
303
Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթաժողովի շրջանակներում Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի հարցերը շատ են, ՌԴ եւ ԱՄՆ նախագահները կքննարկեն այն, ինչը անհրաժեշտ կհամարեն։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկու կողմերի հանդիպման համար «երկաթբետոնե պայմանավորվածություններ» առայժմ չկան։
G20-ի գագաթաժողովը Բուենոս Այրեսում կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։