Սպիտակ տունը հայտնել է՝ ինչ են Փարիզում քննարկել Թրամփն ու Պուտինը

10:03   12 Նոյեմբեր 2018    206

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում կազմակերպված տոնակատարությունների շրջանակում արդյունավետ քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև այլ առաջնորդների հետ, հայտնում է CNN-ը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Թրամփի՝ ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Գործողության միջին և փոքր շառավղով միջուկային հրթիռների վերացման մասին» համաձայնագրից դուրս գալու մտադրությունը, սիրիական հակամարտությունը, առևտուրը, պատժամիջոցները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում, Չինաստանում ու Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակը:

«Նրանք շատ լավ ու արդյունավետ քննարկում են ունեցել երկու ժամ տևած ընթրիքի ժամանակ»,-մանրամասնել է Սանդերսը:

Հայտնի է, որ Պուտինը, մեկնաբանելով Թրամփի հետ զրույցը, նշել էր, որ այն լավ է անցել:

Ավելի վաղ տեսախցիկները ֆիքսել էին՝ ինչպես են իրար ողջունել Միացյալ Նահանգների նախագահն ու նրա ռուս գործընկերը: Հատկանշական է, որ Թրամփին ողջունելու ժամանակ Պուտինը բթամատը վերև է պահել՝ հասկացնելով, որ ամեն ինչ ընտիր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները