Թրամփն ամերիկյան ռազմական գերեզմանատուն չի այցելել. Սպիտակ տուն

10:20   12 Նոյեմբեր 2018    246

Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիա իր այցի շրջանակում չի այցելել Բուա Բելոյում գտնվող ամերիկյան ռազմական գերեզմանատուն:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսի խոսքով՝ ԱՄՆ առաջնորդը չի ցանկացել բարդություններ ստեղծել Փարիզի բնակիչների համար, որոնք ստիպված կլինեին բախվել փակված փողոցների՝ անցնող շարասյան պատճառով:

«Երեկ գործնականում շուրջ զրոյական տեսանելիության պայմաններում նախագահի ուղղաթիռը չի կարողացել թռիչք կատարել՝ ինչպես նախատեսված էր: Երկուս ու կես ժամ տևողականությամբ ավտոմեքենաներով ուղևորությունը կպահանջեր նախագահի շարասյան համար փակել Փարիզի ավտոճանապարհների զգալի մասը և դա անել ստիպված կլինեին առանց նախազգուշացման:

Նախագահը չցանկացավ այդպիսի անհարմարություններ ստեղծել քաղաքի և նրա բնակիչների համար: Նրա համար պատիվ էր մասնակցել Սյուրենի ամերիկյան գերեզմանատան արարողությանը, և նա մինչև հոգու խորքը հուզված է զոհերի պատճառով, որոնք եղել են հանուն ազատությա»,-ասվում է հայտարարությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները