Պուտինը կմասնակցի «Թուրքական հոսքի» մասի կառուցումն ավարտելու արարողությանը

10:43   12 Նոյեմբեր 2018    259

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային մասի կառուցումն ավարտելու արարողությանը:

Այդ մասին նոյեմբերի 12-ին հայտնել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռուսական պետության ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովին:

«Հանդիսավոր արարողությանը կմասնակցի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Միջոցառումը կկայանա Ստամբուլում նոյեմբերի 19-ին, ճշտել Է Յուրի Ուշակովը»,- ասված Է հրապարակման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները