Ադրբեջանական բանակում մեկնարկում են հրամանատարաշտաբային ռազմական խաղերը

09:59   12 Նոյեմբեր 2018    379

Նոյեմբերի 12-ին՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ զորքերի օպերատիվ պատրաստության շրջանակներում մեկնարկում են հրամանատարաշտաբային ռազմական խաղերը (ՀՇՌԽ):

Այս մասին Hayatsk.info-ն հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հրամանատարաշտաբային ռազմական խաղերի հիմնական նպատակն է՝ ժամանակակից համազորային գործողությունների իրականացման բարդ խնդիրների լուծման շրջանակում կառավարման մարմինների և զորքերի փոխգործակցության մակարդակի կատարելագործումը:

Հրամանատարաշտաբային ռազմական խաղերի ընթացքում կիրառվելու են ադրբեջանական բանակի զինանոցում գտնվող նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ տիեզերական տեխնոլոգիաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները