Սալոմե Զուրաբիշվիլիին սպառնում են սպանել

14:05   12 Նոյեմբեր 2018    282

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայարարել է, որ իրեն ու իր երեխաներին հեռախոսային հաղորդագրությունների միջոցով սպառնում են կյանքից զրկել, փոխանցում «Ինտերֆաքս»-ը:

Նա պնդում է, որ դրանց հեղինակը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներն են։

«Անցած հանգստյան օրերին ինձ ու իմ երեխաներին հեռախոսային հաղորդագրություններ են ուղարկել՝ մեզ սպառնալով զրկել կյանքից: Սպառնալիքներն իրական են: Այդ ուղերձների հեղինակներն արդեն հայտնաբերված են: Նրանք նախկին զինվորականներ են, «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներ»,-ասել է Զուրաբիշվիլին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին համապատասխան միջոցներ ձեռնարկելու կոչ անելով:

Նշենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մինչև դեկտեմբերի 2-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զուրաբիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները