Բելառուսը որոշել Է ծովային տերություն դառնալ

14:11   12 Նոյեմբեր 2018    261

Բելառուսը քննարկում Է Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում, Դնեպրի վրա գետային նավահանգիստ կառուցելու հնարավորությունը՝ «գետ-ծով» դասի նավերի օգտագործման նպատակով՝ Սեւ ծով դուրս գալու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ԲելՏԱ պետական գործակալությունը:

Նախագծի իրականացման համար կարող Է ներգրավվել թուրքական ներդրող՝ Derin Shipping & Trading Co. ընկերությունը: «Մեր թուրք գործընկերները դիտարկում են Բրագինի շրջանի Նիժնիե Ժարիում նավահանգստի կառուցման հնարավորությունը, որը Բելառուսը կվերածի ծովային տերության»,- Գոմալում լրագրողներին հայտարարել Է Թուրքիայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխը՝ մարզային կենտրոն Թուրքիայի պատվիրակության այցի ընթացքում: Ենթադրվում Է, որ ապրանքաշրջանառության հիմնական ծավալը կապահովեն նավթամթերքները (Գոմելի մերձակայքում Է գտնվում Մոզիրի նավթավերամշակաման գործարանը) եւ Գոմելի մարզում կառուցվող Պետրիկովի հանքահարստացուցիչ կոմբինատը (Բելառուսկալիումի նախագիծը, որի կարողությունը տարեկան 2 միլիոն տոննա քլորկալիում Է):

«Մենք կունենանք արտահանական հնարավորություններ, որոնց մասին երազել անգամ չԷինք կարող: Համոզված եմ, որ այդ նավահանգստի շնորհիվ մարզը կդառնա տնտեսական աճի գլխավոր շարժիչներից մեկն առհասարակ ամբողջ Բելառուսի համար»,- հայտարարել Է Սավինիխը՝ պատմելով նավահանգստի առավելությունների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները