ՌԴ-ը ձգտում Է բարեկամական հարաբերություններ հաստատել մուսուլմանական երկրների հետ. Պուտին

14:18   12 Նոյեմբեր 2018    378

Մոսկվան մեծ կարեւորություն Է տալիս մուսուլմանական աշխարհի երկրների հետ համագործակցությանը:

Այդ մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի նամակում, որը նա հղել Է Մախաչկալայում «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի չորրորդ նիստի մասնակիցներին:

Ուղերձն ընթերցել Է խմբի ղեկավար Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը: «Ռուսաստանի Դաշնությունը մեծ նշանակություն Է տալիս մուսուլմանական երկրների հետ բարեկամական կապերի զարգացմանը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես Էլ Իսլամական համագործակցության կազմակերպության հետ շփումների շրջանակներում»,-ընդգծվում Է ՌԴ նախագահի ուղերձում:

«Ռուսաստանի եւ իսլամական աշխարհի պետությունների միջեւ հաստատվել Է կառուցողական տնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցություն, ինչպես նաեւ տեղային հակամարտությունների եւ ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը միտված գործընկերային փոխգործակցություն: Խմբի ներկայիս հանդիպումը նվիրված Է շատ կարեւոր խնդրի՝ ահաբեկչական եւ ծայրահեղական գաղափարախոսությանը հակազդելուն՝ երիտասարդության հետ աշխատանքի միջոցով, ինչպես նաեւ կրթության եւ լուսավորության ոլորտում ջանքերի կոորդինացմանը»,-նշել Է Պուտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները