Ֆրանսիան ու ԱՄՆ տեխնոլոգիական հսկաները կոչ են արել

14:26   12 Նոյեմբեր 2018    240

Ֆրանսիան եւ ամերիկյան տեխնոլոգիական հսկաները, այդ թվում՝ Microsoft–ը, կոչ են արել համաշխարհային կառավարություններին ու ընկերություններին սատարել նոր նախաձեռնությունը կապված համացանցի կարգավորման ու այնպիսի սպառնալիքների դեմ պայքարի հետ, ինչպիսիք են՝ կիբեռհարձակումները, առցանց գրաքննությունը եւ ատելության խոսքը (hate speech), փոխանցում է Reuters–ը։

«Կիբեռտիրույթում վստահության եւ անվտանգության փարիզյան կոչ» հայտարարությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի կիբեռտիրույթի կարգավորման ջանքերը վերակենդանացնել։

Փաստաթղթում, որը սատարում են շատ եվրոպական երկրներ, կողմերը վճռականորեն կոչ են անում կառավարություններին ուժեղացնել պաշտպանությունը ընտրություններին կիբեռմիջամտությունների դեմ եւ կանխել կոմերցիոն գաղտնիքի գողությունը։

«Այժմ, երբ մարդկության կեսը գտնվում է համացանցում, մեզ անհրաժեշտ է համացանցի կազմակերպման նոր միջոցներ գտնել։ Հակառակ պարագայում, համացանցը ինչպես մենք գիտենք այսօր՝ ազատ, բաց եւ անվտանգ, կվտանգվի նոր սպառնալիքներով»,–հայտարարել է Մակրոնի աշխատակազմի ներկայացուցիչը։

Փաստաթղթին ԱՄՆ–ի միանալու շուրջ բանակցությունները շարունակվում են։ ԱՄՆ խոշոր տեխնիկական ընկերությունները, այդ թվում՝ Facebook–ը, Google–ը, Alphabet–ը միացել են փաստաթղթին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները