Գուտերիշը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ ճանաչել բազմակողմանիության սկզբունքի կարեւորությունը

14:55   12 Նոյեմբեր 2018    422

Միացյալ Նահանգները պետք Է ճանաչեն բազմակողմանիության սկզբունքի կարեւորությունը միջազգային քաղաքականության բնագավառում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 12-ին այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը France Inter ռադիոկայանի եթերում: «Բազմակողմանիությունն անհրաժեշտ Է հենց ԱՄՆ-ին:

Արդի աշխարհում այլեւս միակ համաշխարհային տերություն չկա: Այն ավելի հատվածական եւ ավելի հավասարակշռված Է դարձել, քան 90-ական թվականներին»,- ասել Է Գուտերիշը: «ԱՄՆ-ի հետ մեկտեղ կան այնպիսի տերություններ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը: Կան նաեւ տարածաշրջանային տերություններ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան: Ուստի բազմակողմանիությունը բոլորի օգտին Է»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նրա կարծիքով՝ «անհրաժեշտ Է աշխատել միջազգային ինստիտուտների բարենորոգումների վրա»: ՄԱԿ-ը, ինչպես նշել Է Գուտերիշը, «պետք Է ավելի մոտ կանգնի ժողովուրդներին, խոսի քաղաքացիական հասարակության հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերիշ  


Վերնագիրի այլ պիտակները