Եվրախորհրդարանն առաջարկել Է զենքի բռնարգելքը տարածել ամբողջ արաբական կոալիցիայի վրա

15:13   12 Նոյեմբեր 2018    331

Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին գործերի կոմիտեն պատրաստել Է բանաձեւի նախագիծ, որում Եվրամիությանն (ԵՄ) առաջարկել Է զենքի բռնարգելքը տարածել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի բոլոր անդամ երկրների վրա:

Նոյեմբերի 12-ին այս մասին հայտնել Է ԵԽ-ի մամուլի ծառայությունը:

«(Եվրախորհրդարանը) կրկնում Է 2017 թվականի սեպտեմբերի 13-ի իր կոչը Սաուդյան Արաբիայի համար զենքի բռնարգելքի շտապ անհրաժեշտության մասին եւ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ (Ֆեդերիկա Մոգերինիին) եւ ԵՄ-ի խորհրդին կոչ Է անում այդ բռնարգելքը տարածել արաբական կոալիցիայի բոլոր անդամների վրա»,- ասված Է փաստաթղթի տեքստում:

Եվրախորհրդարանում ընդգծում են, որ ինչպես Սաուդյան Արաբիան, այնպես Էլ կոալիցիայի երկրները «ներքաշված են, ինչպես պարզել են ՄԱԿ-ի իրազեկ աղբյուրները, հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների մեջ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրախորհրդարան  


Վերնագիրի այլ պիտակները