Չինաստանում ցմահ ազատազրկված դատախազը մատնել է ևս 100 մարդու

15:28   12 Նոյեմբեր 2018    273

Չինաստանում, կոռուպցիայի համար բանտարկության դատապարտված Շանհայի նախկին գլխավոր դատախազը, իր գործի մեջ ներգրավված այլ մարդկանց անուններ է անվանել:

Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։

Տեղեկությունների համաձայն՝ Չեն Սյուին, ում անվանել են «օրենքի մանիպուլյատոր», քննիչներին է մատնել ևս 100 մարդու: Նշվում է, որ նրանցից շատերի առնչությամբ հետաքննություն է ընթանում:

Տղամարդը ցմահ բանտարկության է դատապարտվել հոկտեմբերի 25-ին, երբ Գուանսի Չժուանսկ ինքնավար մարզի մայրաքաղաք Նաննինի դատարանը նրան մեղավոր ճանաչեց կաշառակերության համար: Դատարանը որոշել է, որ 2000-2015թթ․ նա ստացել է գումար և 74,2 միլիոն յուանի համարժեք անշարժ գույք (մոտ 11 միլիոն դոլար) անձամբ կամ ընտանիքի անդամների միջոցով։



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները