ԱԳՆ. Սա հիմնովին հակասում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը

15:49   12 Նոյեմբեր 2018    620

«Հուսով եմ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ Փարիզի Խաղաղության ֆորումում արած հայտարարությունը հիմնովին հակասում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, որը խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, հատկապես ուժի չկիրառման սկզբունքը և օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, հազարավոր ադրբեջանցիներին զրկելով՝ Լեռնային Ղարաբաղում դարեր ի վեր բնակեցվելուց, նրանց հիմնարար իրավունքից՝ իր հայրենիքում ապրելու իրավունքից»:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, այդ մասին ասվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի մեկնաբանությունում:

«Միթե նույն տարածքում ապրող մյուս էթնիկական խմբերի նկատմամաբ էթնիկական մաքրում իրականացնելը նշանակում է ինքնորոշման իրավունք: Կամ էլ միջազգային իրավունքի գերակայությունը ենթադրվում է տարածքների ռազմական օկուպացիա և իրագործված փաստից (fait-accompli) ելնող պարտադրված որոշում:

Այն հիմնարար սկզբունքները, որոնց մասին պարոն Փաշինյանը հիշեցնում է իր հայտարարության մեջ, հստակ պատասխանում են վերոհիշյալ հարցերին. բավական է միայն կարդալ ՄԱԿ-ի Կանոնադրությունը Հելսինկիի Եզրափակիչ ակտը:

Նրանց համար, ովքեր չեն ցանկանում կարդալ կամ հասկանալ այնտեղ գրվածը, մենք մեջբերում ենք անում. «Մասնակից պետությունները հարգելու են իրավահավասարությունը և ժողովուրդների իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքը, մշտապես գործելով ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին և միջազգային իրավունքի համապատասխան նորմերին համապատասխան, այդ թվում նաև նրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Լ. Աբդուլաևան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջանի-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները