Թրամփի և Մակրոնի ընկերությունն ավարտված է․ WP

16:06   12 Նոյեմբեր 2018    275

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆրանսիա կատարած այցը Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի պատվին կատարվող հոբելյանական միջոցառումների կապակցությամբ ԱՄՆ նախագահի ևս մեկ շռայլ եվրոպական ուղևորություն էր, որը հարաբերությունները բարելավելու և զոհերի հիշատակը հարգելու փոխարեն միայն ընդգծեց ԱՄՆ-ի և իր Եվրոպական գործընկերների միջև մեծացող ճեղքը՝ գրում է The Washington Post-ը:

Դեռ Փարիզում վայրէջք կատարելուց առաջ Թրամփը շեշտել է տարաձայնությունները՝ քննադատելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը միջազգային անվտանգության վերաբերյալ:

Դրանից հետո, Թրամփը բաց թողեց ամերիկյան գերեզմանատուն պլանավորված այցը Փարիզում վատ եղանակի պատճառով։ Բացի այդ, Թրամփը, ինչպես և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բաց թողեց Ելիսեյան պալատից միջազգային ղեկավարների միասնական երթը։

Ինչպես նշվում է Ֆրանսիայի նախագահի խոսքում ուղերձ է եղել Թրամփի «Ամերիկան ամենից առաջ» քաղաքականության դեմ․ «Ազգայնականությունը դավաճանություն է հայրենասիրության հանդեպ»,- ասել է Մակրոնը

Եթե Թրամփի և Մակրոնի միջև երբևէ եղել է ընկերություն, ապա այն վաղուց անցել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները