Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 37 մարդ է մահացել

16:24   12 Նոյեմբեր 2018    321

Աֆղանստանի հարավում քտնվող Ֆարահ նահանգում «Թալիբան» խմբավորման իրականացրած հարձակման հետևանքով առնվազն 37 մարդ է մահացել, հայտնում է 1TV-ն:

Նշվում է, որ զոհերից 29-ը ոստիկանության աշխատակիցներ են, իսկ 8-ը՝ խաղաղ բնակիչներ:

Ընդգծվում է, որ Ֆարահ գտնվում է իրանական սահմանի մոտակայքում, որտեղից էլ տարացք են ներթափանցում թալիբները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները