Հրվ. Կորեայի նախագահը 200 տոննա մանդարին է ուղարկել Կիմ Չեն Ընին

16:37   12 Նոյեմբեր 2018    220

Հարավային Կորեայի իշխանությունները 200 տոննա մանդարին են ուղարկել ԿԺԴՀ՝ գրում է Yonhap գործակալությունը։

Սա Հարավային Կորեայի իշխանությունների փոխադարձ քայլն է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի նվերի համար։ Սեպտեմբերին նա 2 տոննա հյուսիսկորեական սունկ և փհունսան ցեղատեսակի 2 հազվագյուտ որսորդական շուն էր ուղարկել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին:

Հարավային Կորեայի նախագահի ներկայացուցիչը պարզաբանել է, որ որպես նվեր ընտրվել են մանդարինները, քանի որ հիմա դրանց շրջանն է, բացի դրանից մանդարինները հազվադեպ են հանդիպում Հյուսիսային Կորեայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները