Երեխային Ադոլֆ անվանած զույգը մեղավոր է ճանաչվել

20:45   12 Նոյեմբեր 2018    143

Բրիտանիայում նեոնացիստական զույգը, որը երեխային անվանել է Ադոլֆ Հիտլերի պատվին, ահաբեկչական կազմակերպության անդամակցության համար մեղավոր է ճանաչվել:

22-ամյա Ադամ Թոմասը եւ նրա ընկերուհին՝ 38-ամյա Կլաուդիա Փաթաթասը դատապարտվել են աջ ծայրահեղական National Action կազմակերպության անդամներ լինելու համար, որը 2016-ից անօրինական է համարվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատարանում Թոմասը հայտարարել է, որ որդուն Հիտլերի պատվին անվանել է որպես հիացմունքի նշան նացիստական Գերմանիայի առաջնորդին:

Թոմասին նաեւ մեղադրում են «Անարխիստի խոհարարական գիրքը» ձեռք բերելու մեջ, որը ռումբերի պատրաստման հրահանգներ է պարունակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները