ԱՄՆ-ը Հս. Կորեայում 13 հրթիռային բազաներ է հայտնաբերել

20:53   12 Նոյեմբեր 2018    160

ԱՄՆ-ի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը Հյուսիսային Կորեայում մոտ 20 չհայտարարված հակահրթիռային բազաներից առնվազն 13-ը հայտնաբերել է:

Կենտրոնի փորձագետ Ջոզեֆ Բերմուդեսի խոսքով, չնայած ընթացող բանակցություններին, որոշ բազաներում նկատվում է սպասարկման ու ենթակառուցվածքի բարելավում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բազաները ցրված են Հյուսիսային Կորեայի հեռավոր, լեռնային շրջաններում եւ կարող են օգտագործվել տարբեր տիրույթի բալիստիկ հրթիռներ տեղակայելու համար:

«Հրթիռային օպերատիվ բազաները արձակման համար չեն նախատեսված», - գրում է Բերմուդեսը:

«Հրթիռներն այդտեղից կարող են արձակվել արտակարգ իրավիճակի դեպքում, Կորեայի ժողովրդական բանակի օպերատիվ ընթացակարգերը պահանջում են, որ հրթիռային արձակման սարքերը բազաներից տեղափոխվեն արձակման համար նախապես պատրաստված վայրեր»:

Զեկույցում նշվում է, որ Սեուլի սահմանին մոտ գտնվող Սականմոլ փորձադաշտը կարծես թե «ակտիվ է եւ լավ վիճակում է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները