Կանադայի հետախուզությունն արդեն լսել է Խաշոգջիի սպանության ձայնագրությունը

21:04   12 Նոյեմբեր 2018    146

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ կանադական հետախուզության պաշտոնայներն արդեն լսել են սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունը, որը փոխանցել է Թուրքիան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաշոգջիի սպանությանն առնչվող ձայնագրությունները փոխանցվել են ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և այլ երկրների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրյուդոն հայտնել է, որ ինքն անձամբ ձայնագրությունը չի լսել, սակայն հետախուզության ծառայությունն արդեն զբաղվել է գործով: Կանադայի վարչապետն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել գործի ընթացքն ու ձայնագրությունից ստացված տվյալները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները