ՕՊԵԿ-ը համաձայնել է օրական 1 միլիոն բարելով կրճատել նավթի արդյունահանումը

21:15   12 Նոյեմբեր 2018    148

ՕՊԵԿ-ը եւ պայմանագրի դաշնակիցները համաձայնել են, որ ըստ տեխնիկական վերլուծության, շուկան կարգավորելու համար հաջորդ տարի օրական մոտ 1 միլիոն բարելով անհրաժեշտ է, հոկտեմբերի հետ համեմատած, կրճատել նավթի առաջարկի ծավալը։

Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ Ալ Ֆալիխը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նաեւ հավելել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն դիտարկում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) լուծարման հնարավորությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՕՊԵԿ  


Վերնագիրի այլ պիտակները