Facebook-ը որոշել է արտոնագրել գտնվելու վայրով ընկերների որոնման համակարգը

21:21   12 Նոյեմբեր 2018    182

Facebook ընկերությունը ցանկանում է արտոնագրել օգտատերերի տեղաշարժման հիման վրա ընկերների ավելացման համակարգը:

Ընտրության չափանիշներից է այն, թե երբ են օգտատերերը հանդիպումներ ունեցել եւ որքան երկար են դրանք տեւել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արտոնագիրը նախատեսում է տարբեր սարքեր օգտագործել օգտատերերի տեղաշարժերի վերլուծության համար՝ տեսնելու համար արդյոք երկուսը շարժվում են նույն սխեմայով:

Այսպիսով, եթե ընկերությունն իր գաղափարը կյանքի կոչի, ձեր ընկերներում կարող է ավտոբուսում ձեր ճանապարհի ընկերը հայտնվել: Facebook-ը հայտարարել է, որ արտոնագրում նշված տեխնոլոգիաները հնարավոր է չկիրառվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները