Երեք օրում բացահայտվել է հանցագործության 105 դեպք. Անձի առեւանգում, բռնաբարություն, ծեծ

22:45   12 Նոյեմբեր 2018    224

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 9-ից 12-ը Հայաստան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 16, խարդախության 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, սպանության սպառնալիքի եւ թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, յուրացման կամ վատնման 4, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, սառը զենքի հայտնաբերման, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու ու փաստաթղթի կեղծման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 4-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները