Մեգան Մարքլը հասարակությանն է ներկայացել կեղտոտ զուգագուլպաներով

21:44   12 Նոյեմբեր 2018    141

Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ, մասնակցել է Ալբերտ հոլում կայացած ավանդական բարեգործական The Festival of Remembrance Հիշատակի փառատոնին:

37-ամյա Սասեքսի դքսուհին կրել է բրիտանական Stella Mccartney ապրանքանիշի սև վերարկու, սև կլատչ և բարձրակրունկ կոշիկներ: Սակայն բոլորի ուշադրությունը գրավել է նրա կեղտոտ զուգագուլպաները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իսկ ի՞նչ է պատահել Մեգան Մարքլի զուգագուլպաներին: Գինի՞ է թափել դրանց վրա»,- գրել են Twitter-ի օգտատերերը:

Իսկ ոմանց նյարդայնացրել է դքսուհու զուգագուլպաների փայլը: «Մեգանը կրկին Stella Mccartney իր սիրելի վերարկուով է, բայց ես չեմ կարողանում աչքս կտրել նրա փայլուն զուգագուլպաներից»,- քննադատել են նրանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեգան-Մարք  


Վերնագիրի այլ պիտակները